Վարչական դատարանը մերժեց ոստիկանության հայցը

Վարչական դատարանը դատավոր Ավետիսյանի նախագահությամբ այսօր մերժեց ոստիկանության հայցն ընդդեմ քաղաքացի Սոնյա Մսրյանի:

Ոստիկանությունը պահանջել էր Սոնյա Մսրյանին վարչական պատասխանատվության ենթարկել «ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար»:

Սոնյա Մսրյանը մասնակցել էր Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային, օգոստոսի 24-ին բերման ենթարկել՝ թմբկահարելիս: Նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ այսօրվա որոշումը ստանալուց հետո պետք է դատական կարգով բողոքարկեն այդ օրը Սոնյա Մսրյանին ազատությունից ապօրինի զրկելը, ինչպես նաև այդ օրը ոստիկանների թույլ տված ապօրինությունները:

Անուշ Մարտիրոսյան