ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ

ՆԱՏՕ-ի սպաները դիտարկում են հայ խաղաղապահների զորավարժությունը, արխիվ

«Շպիգել օնլայն» գերմանական պարբերականը իր աղբյուրներին հղում անելով հայտնել է, թե Ուկրաինայում ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի հետ և նպաստել Արևելյան Եվրոպայում կայունությանը:

Ընդ որում, յուրաքանչյուր երկրի համար ՆԱՏՕ-ն հատուկ ծրագիր է մշակել. Հայաստանում Հյուսիսատլանտյան դաշինքը առաջնահերթություն է համարելու զինված ուժերի կազմի որակավորման բարձրացումը, Ադրբեջանում` համագործակցելու են էներգետիկ և կիբերանվտանգության ոլորտներում: