Ադրբեջանի ԳՇ պետը տեսչություն է անցկացնում շփման գծում

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի սպաների խումբը՝ երկրի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիգովի գլխավորությամբ, «ճակատամերձ գոտում» տեղակայված զորամիավորումների տեսչություն է անցկացնում: Այդ մասին տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ տեսչությունը իրականացվում է շփման գծում տեղակայված զորամասերի անձնակազմի մարտական պատրաստականության, պաշտպանունակության, նյութատեխնիկական հագեցածության և բարոյական-մարտական որակների, ինչպես նաև սոցիալ-կենցաղային պայմանների ստուգման նպատակով: