Մանուել Վալսը՝ Ֆրանսիայի նոր վարչապետ

Մանուել Վալս, արխիվ

Հրաժարական է տվել Ֆրանսիայի կառավարությունը, քանի որ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի ղեկավարած Սոցիալիստական կուսակցությունը զգալի պարտություն է կրել կիրակի օրը անցկացված տեղական ընտրություններում:

Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել Մանուել Վալսը, ով մինչ այդ զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը: