Հրդեհ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում

Այսօր ժամը 8:49 ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թամանյան փողոցի թիվ 3 հասցեում` Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 9:09 և երեք րոպե անց՝ մարվել:

Նախարարությունը խոստանում է տալ լրացուցիչ տեղեկություններ: