ԿԳՆ․ Ապրիլի 1-ից դասերը կընթանան բնականոն հունով

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 1-ից Հայաստանի բոլոր պետական կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կընթանա բնականոն հունով, իսկ մարտի 31-ի բաց թողած դասերը կլրացվեն շաբաթ օրը` ապրիլի 5-ին:

Երկուշաբթի դասերը հետաձգվել էին՝ եղանակային պայմանների պատճառով: