Փլվածքից փակված Վանաձոր - Ալավերդի ավտոճանապարհը մաքրվել է

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 14.30-ի դրությամբ, Վանաձոր - Ալավերդի ավտոճանապարհի 59-րդ կմ-ում փլվածքի պատճառով փակված հատվածը մաքրման աշխատանքների արդյունքում երթևեկելի է:

Հանրապետության միջպետական և հանրապետական ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի է, կատարվում են մաքրման աշխատանքներ: