Հնդկական օվկիանոսում վերսկսվել են անհետացած ինքնաթիռի որոնումները

Հնդկական օվկիանոսում վերսկսվել են շուրջ 20 օր առաջ անհետացած ինքնաթիռի որոնումները, որոնք ընդհատվել էին եղանակային վատ պայմանների պատճառով:

Մալազիայի վարչապետը հայտարարել էր, թե ինքնաթիռը կործանվել է և բոլոր 239 ուղևորները զոհվել են։ Ուղևորների հարազատները մինչդեռ պահանջում են հիմնավոր ապացույցներ: