Ձերբակալվել է Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետը

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայությունը կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Սարգսյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: