Ռովնոյում սպանվել է «Правый сектор»-ի անդամը

Ուկրաինական Ռովնո քաղաքում այս գիշեր սպանվել է ազգայնական «Правый сектор» կազմակերպության անդամ Ալեքսանդր Մուզիչկոն, ով առավել հայտնի է որպես Սաշկո Բելիյ:

Մուզիչկոն սպանվել է սրտի շրջանում ստացած երկու հրազենային վնասվածքներից:

Ավելի վաղ սպանվածը ինտերնետում տեսաուղերձ էր տեղադրել, որում ասել էր, որ տեղյակ է իր նկատմամբ իրականացվելիք հաշվեհարդարի ծրագրերի մասին: