ԱՄՆ-ը դատապարտել է «Ազատություն» ռադիոկայանի իրաքյան ծառայության ղեկավարի սպանությունը

ԱՄՆ-ը դատապարտել է «Ազատություն» ռադիոկայանի իրաքյան ծառայության Բաղդադի գրասենյակի ղեկավարի սպանությունը։ Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ սա լուրջ կորուստ էր Իրաքի համար։

Լրագրող Մուհամեդ Ալ-Շամմարին սպանվել էր Իրաքի նախագահի առանձնատան մոտակայքում։ Դեպքի վայր է այցելել երկրի վարչապետ Նուրի Ալ Մալիքին և հրամայել ձերբակալել հանցագործին։