Կադիրովը Իսրայելում մզկիթի բացման արարողության է մասնակցել

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը կիրակի օրը մասնակցել է Իսրայելի արաբական գյուղերից մեկում իր հոր՝ Ահմադ Քադիրովի անվամբ նոր մզկիթի բացման արարողությանը:

Աբու Ղոշ գյուղի նոր մզկիթի կառուցման համար ծախսվել է 10 միլիոն դոլար, որից 6 միլիոնը նվիրաբերել են Չեչնիայի իշխանությունները: