Ռուսամետ զինված ուժերը Սևաստոպոլում երեք ռազմանավ են գրավել

Ղրիմում Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վլադիսլավ Սելեզնյովը հայտարարել է, որ ռուսամետ զինված ուժերը գրավել են Սևաստոպոլում խարսխված առնվազն երեք՝ «Տեռնոպոլ», «Լուցկ» և «Խմելնիցկի» ուկրաինական ռազմանավերը:

Ըստ Սելեզնյովի, հարձակման ժամանակ օգտագործվել են ձայնային նռանակներ, հնչել են կրակոցներ: