Պուտինը դիմել է երկրի միլիարդատերերին՝ հարկերը վճարելու խնդրանքով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է երկրի միլիարդատերերին՝ հարկերը վճարելու խնդրանքով:

Մոսկվայում անցկացված խորհրդաժողովի ժամանակ, խոսելով ռուսական խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ, Պուտինն ասել է, որ ռուսական ընկերությունները պետք է գրանցվեն Ռուսաստանի տարածքում և լինեն թափանցիկ: