Նախարար. Հայաստանը քննարկելու է Իրանից գազ գնելու հարցը

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը այսօր «Ազատությանը» հայտնեց, որ մայիսին Թեհրանում կայանալիք հայ-իրական միջկառավարական նիստի ժամանակ Հայաստանը քննարկելու է Իրանից գազ գնելու հարցը մոտ երկու միլիարդ խմ ծավալով։

Շաբաթ օրը Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռայիսին լրագրողների հետ հանդիպմանը չէր բացառել, որ Իրանը կարող է գազի վաճառքի նոր պայմաններ առաջարկել Հայաստանին։

Սարգիս Հարությունյան