Ավարտվեցին Պարալիմպիկ խաղերը

Սոչիում կիրակի օրը եզրափակվեցին ձմեռային Պարալիմպիկ խաղերը: Ինչպես Օլիմպիական խաղերում, Պարալիմպիկում ևս ոսկե մեդալներով առաջատարը Ռուսաստանն է: Երկրորդ տեղում է Գերմանիան, այնուհետև Ուկրաինան և Ֆրանսիան: Պարալիմպիկ խաղերի հանդիսավոր փակմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: