Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ

Ուկրաինան Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել՝ Եվրոպական կոնվենցիայի 33-րդ հոդվածի համաձայն (միջպետական հարաբերություններ)։

Միաժամանակ, Ուկրաինան Ռուսաստանին խնդրել է չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են վտանգել Ուկրաինայի բնակչության կյանքն ու առողջությունը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր հերթին նկատել է, որ ներկայիս իրավիճակը ստեղծում է միջազգային օրենսդրության լուրջ խախտումների մշտական վտանգ և կոչ է արել կողմերին զերծ մնալ ռազմական և այնպիսի գործողություններից, որոնք կխախտեն քաղաքացիական բնակչության իրավունքները: