Յացենյուկ․ Ուկրաինան պատրաստ է քննարկել Ղրիմի լիազորությունների ընդլայնման հարցը

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է քննարկել Ռադայում Ղրիմի լիազորությունների ընդլայնման հարցը, բայց Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն շարունակում են համարել անընդունելի։