Գերմանացի պատգամավորը հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»

Գերմանացի պատգամավոր Յուրգեն Կլիմկեն Ղարաբաղ կատարած իր այցի համար հայտնվել է Ադրբեջանի արտգործխնախարարության անցանկալի անձանց ցուցակում։ Բունդեսթագի պատգամավորը, APA-ի փոխանցմամբ, հայտարարել է, թե ցավում է իր անօրինական այցի համար և խնդրում հանել իր անունը ցուցակից։

«Գերմանացի պատգամավորը նաև նշել է, թե տեղյակ չէր Լեռնային Ղարաբաղ կատարվելիք այցի հետևանքների մասին և որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- փոխանցում է ադրբեջանական լրատվական գործակալությունը։