ԼՂ-ին առաջին եռամսյակում տրամադրվելիք վարկն ավելացվել է

Կառավարության որոշմամբ մոտ 1 միլիարդ դրամով ավելացվել է առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղին տրամադրվող միջպետական վարկի ծրագրային գումարը՝ շուրջ 10 միլիարդ դրամը, ինչպես նաև ճշգրտվել է ՀՀ 2013 թվականի պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների ծրագրային ցուցանիշները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջը։