Թուրքիայում կրկին բողոքի ալիք է բարձրացել

Ստամբուլ -- Բերկին Էլվանի հուղարկավորությունը, 12-ը մարտի, 2014

Հազարավոր մարդիկ երեկ միացել են Ստամբուլում 15-ամյա պատանու հուղարկավորությանը, ով վիրավորվել էր անցած տարի Թուրքիայում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի ընթացքում և ամիսներ շարունակ կոմայի մեջ էր գտնվում։

Տղայի մահվան մասին լուրը բողոքի ալիք է բարձրացրել, երկրի մի շարք խոշոր քաղաքներում երեկ գիշեր բախումներ են եղել ոստիկանության և ցուցարարների միջև։