ՆԱՏՕ-ն հետախուզական թռիչքներ կիրականացնի` հետևելու Ուկրաինայում տիրող իրավիճակին

ՆԱՏՕ-ն Լեհաստանում և Ռումինիայում սկսելու է իրականացնել ավիացիոն ռադիոտեղորոշման հետախուզական թռիչքներ՝ հետևելու համար Ուկրաինայում տիրող իրավիճակին:

ՆԱՏՕ-ն ներկայացնող պաշտոնյան ասել է, որ թռիչքները «կբարձրացնեն դաշինքի իրավիճակային իրազեկությունը»: Պաշտոնյան պարզաբանել է, որ թռիչքները «կիրականացվեն միայն Հյուսիսատլանտյան դաշինքի տարածքում»: