Պուտինը Ղրիմի հարցը քննարկել է Մերկելի և Քեմերոնի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի հարցը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ հեռախոսազրույցներում։

Կրեմլի պաշտոնական էջի փոխանցմամբ՝ խոսելով Ղրիմում մարտի 16-ին կայանալիք հանրաքվեի մասին, Պուտինն ասել է, որ Ղրիմի իշխանությունների քայլերը հիմնված են միջազգային իրավունքի նորմերի վրա, հաշվի է առնվում տեղի բնակչության ցանկությունը։