Խոդորկովսկին այցելել է Մայդանի ցուցարարներին

ՅՈւԿՕՍ ընկերության նախկին սեփականատեր, նախկին մեծահարուստ, ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով Ռուսաստանում երկարատև ազատազրկման դատապարտված և միայն անցյալ տարեվերջին ազատ արձակված ու Եվրոպա տեղափոխված Միխայիլ Խոդորկովսկին այսօր ժամանել է Կիև և հանդիպել Մայդանի ցուցարարների հետ:

Մարտի 10-ին Խոդորկովսկին պատրաստվում է դասախոսություն կարդալ Կիևի համալսարանում: