Քերին զգուշացրել է, որ Ղրիմի անեքսիան «կփակի» դիվանագիտական ճանապարհը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Զոն Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ղրիմի անեքսիան «կփակի դիվանագիտական հնարավոր ճանապարհը»:

Մինչ միջազգային հանրությունը փորձում է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, «Ռոյթերզ» գործակալությունը նկարահանել է, թե ինչպես են հարյուրավոր ռուս զինծառայողներ հիսուն տանկերի և այլ զրահատեխնիկայի ուղեկցությամբ մուտք գործել Սիմֆերոպոլի հյուսիսում տեղակայված ռուսական ռազմաբազա: