Ականի վրա Ադրբեջանի ՊՆ բեռնատար է պայթել

Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ականի վրա պայթել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության «Ուրալ» բեռնատարը:

Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի ռազմական գերատեսչության՝ Նախիջևանի Սադարակի շրջանում տեղակայված զորամասում:

Պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է զինծառայող Նովրուզ Մամեդովը, որը անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: