Հայաստանի նախագահը Դուբլինում կմասնակցի ԵԺԿ-ի լիագումար նստաշրջանին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա՝ մասնակցելու Դուբլինում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։