Էրդողանը «պատրաստ է հեռանալ քաղաքականությունից», եթե իր կուսակցությունը պարտվի

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ քաղաքականությունից, եթե իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պարտվի մարտի 30-ին անցկացվելիք ընտրություններում:

«Բացահայտ և ուղիղ ձևով հայտարարում եմ՝ եթե իմ կուսակցությունն առաջինը չլինի այս ընտրություններում, ես պատրաստ եմ հեռանալ քաղաքականությունից», - հայտարարել է Էրդողանն իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։