Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը «պատրաստ կլինի մարտի վերջին»

Եվրամիության և Վրաստանի դրոշները Թբիլիսիում

Վրաստան - Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի տեքստը համաձայնեցված և պատրաստ կլինի մարտի վերջին: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո:

«Վրաստանն ու ԵՄ-ն ցանկություն ունեն հնարավորինս շուտ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը։ Կողմերն ինտենսիվորեն բանակցում են անհրաժեշտ գործընթացների շուրջ։ Որոշվել է, որ փաստաթղթի տեքստը ժամանակին է համաձայնեցվելու, ենթադրաբար՝ մարտի վերջին», - «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: