Էրդողանը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի ճգնաժամը

Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, արխիվ

Երեկ ուշ երեկոյան թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակը, մասնավորապես՝ Ղրիմի շուրջ վերջին զարգացումները: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Թուրքական Hurriyet պարբերականի փոխանցմամբ` Էրդողանն ասել է Պուտինին, որ ուկրաինացիները պետք է լուծեն իրենց երկրի ճգնաժամը, և որ սևծովյան տարածաշրջանում անկայունությունը տարածաշրջանում արձագանք կունենա: