Նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին

Լուսանկարը՝ նախագահականի

Պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր Եռաբլուր պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին, փոխանցում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: