Մինսկի խումբը խորհրդակցում է Շվեդիայի կառավարության հետ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը Շվեդիայի կառավարության հետ խորհրդակցություններ է անցկացնում: Այս մասին Twitter-ում գրառում է կատարել ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ հայտնելով, թե Ստոկհոլմում է, որտեղ տեղի կունենան խորհրդակցությունները:

Ամերիկացի միջնորդը այլ մանրամասներ չի փոխանցում:

Հիշեցնենք՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ մտադիր են շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքները:

Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նախօրեին ադրբեջանական APA լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ հակամարտության կողմերի մոտ նկատվում է առաջ շարժվելու տրամադրվածություն: