Ուկրաինան պահեստայինների զորակոչ է հայտարարում

Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրիյ Պարուբին այսօր ասել է, որ երկրում կսկսվի պահեստայինների զորակոչ։

Նրա փոխանցմամբ, խորհուրդը պաշտպանության նախարարությանը կարգադրել է «ամբողջ երկրի տարածքում զորակոչել բոլոր նրանց, ովքեր անհրաժեշտ են զինված ուժերին` Ուկրաինայի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը ապահովելու համար»։

Արմեն Քոլոյան, Պրահա