Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ դժվարանցանելի են Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը, Ծիլքար - Գեղարոտ, Վանաձոր - Ալավերդի ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները, Տավուշի մարզի, Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: