ԱՄՆ-ը մտահոգված է Բոլոտնայայի գործով դատավճռով

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Յեն Փսաքին ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Միացյալ Նահանգները խորը մտահոգություն է հայտնել Բոլոտնայա հրապարակի գործով դատավճռի վերաբերյալ: Պետքարտուղարության ներկայացուցիչ Յեն Փսաքին ասել է, թե սա ևս մեկ օրինակ է՝ ինչպես են Ռուսաստանի իշխանությունները պատժում հավաքների ու խոսքի ազատության իրենց սահմանադրական իրավունքից օգտվող քաղաքացիներին:

Բոլոտնայա հրապարակի գործով դատապարտվածներին ազատ արձակելու կոչով հավաքին մասնակցելու համար Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներից Մոսկվայի քաղաքապետի նախկին թեկնածու Ալեքսեյ Նավալնու նկատմամբ երեկ յոթնօրյա վարչական կալանք է սահմանվել, ընդդիմադիր ակտիվիստներ Բորիս Նեմցովն ու Իլյա Յաշինը տասը օր կանցկացնեն ճաղերի հետևում: