Ավակովը լուծարեց «Բերկուտ»-ը

«Բերկուտ»-ը գրոհում է Եվրոմայդանի ցուցարարների բարիկադները, Կիև, դեկտեմբեր, 2013թ․

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավակովի որոշմամբ Եվրոմայդանի վրա գրոհներ իրականացրած ոստիկանության հատուկ ջոկատայինների «Բերկուտ» ստորաբաժանումը լուծարվել է:

Այսօր երեկոյան համաժողովրդական հավաքի շրջանակում Կիևի Անկախության հրապարակում ներկայացվելու և հաստատվելու է երկրի կառավարության նոր կազմը: