Ճանապարհներին՝ տեղ-տեղ մառախուղ և մերկասառույց

Այսօր ժամը 10-ի դրությամբ Նոյեմբերյանի, Սիսիանի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է, Սիսիան - Գորիս - Կապան ճանապարհահատվածում` տեղ-տեղ մերկասառույց, տեղեկացնում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: