Լեհաստանը մոմավառությամբ հարգում է Կիևի բախումների զոհերի հիշատակը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Թասկը կոչ է արել իր համերկրացիներին՝ վառված մոմեր դնել իրենց տների լուսամուտագոգերին ի հիշատակ Կիևի փողոցներում տեղի ունեցած բախումների զոհերի:

Թասկը նշել է, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի սպառնալիքը դեռևս կա և նշել է, որ լեհական և առհասարակ եվրոպական դիվանագիտության ջանքերը ուղղված են լինելու նոր արյունահեղությունների կանխմանը:

Լեհաստանի վարչապետի համերաշխության կոչը աջակցություն է գտել սոցիալական ցանցերում և այժմ նրա առաջարկած ակցիան միջազգային տարածում է ստանում: