Յանուկովիչն ընդունել է արտահերթ ընտրությունների տարբերակը

Ուկրաինայի նախագահի և Գերմանիայի, Ֆրանսիայի ու Լեհաստանի արտգործնախարարների բանակցությունները, Կիև, 20-ը փետրվարի, 2014թ․

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը քիչ առաջ հայտարարել է, որ երկրում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։

Ուկրաինան կվերադառնա 2004 թվականի Սահմանադրությանը, որը ենթադրում է նախագահական լիազորությունների էական կրճատում։

Յանուկովիչն ասել է, որ սկսում է ազգային միասնության կառավարության ձևավորման գործընթացը։