Ռադան հրադադար հաստատելու մասին բանաձև է ընդունել

Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստում ելույթ է ունենում ընդդիմության առաջնորդներից Արսենի Յացենյուկը, Կիև, 20-ը փետրվարի, 2014թ․

Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է հրադադար հաստատելու մասին բանաձև, ըստ որի՝ հատուկ ջոկատայինները պետք է նահանջեն, իսկ երկրում արտակարգ դրություն հայտարարելու իրավասությունը վերապահվում է միայն խորհրդարանին:

Բանաձևը կգործի, երբ այն ստորագրի Ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը, ով, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, լքել է Ուկրաինան:

Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին օրենսդիրները պաշտոնանկ կանեն Ռիբակին: