Երևանի հետ հարաբերությունների հարցում Անկարայի դիրքորոշման մեջ «փոփոխություն չկա»

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն Երևանում, ուր ժամանել էր ՍԾՏՀ հանդիպմանը մասնակցելու համար, 12-ը դեկտեմբերի, 2013թ․

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր հերքել է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայով վերջին շրջանում տարածվող տեղեկությունները՝ մասնավորապես, թե պաշտոնական Անկարան պատրաստվում է բացել Հայաստանի հետ սահմանը:

«Թուրքիայի դիրքորոշումը պարզ է, և դրանում որևէ փոփոխություն չկա: Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, Հայաստանի հետ սահմանը չի բացվի», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Դավութօղլուն Գյանջայում կայացած ասուլիսի ժամանակ: