Ղարաբաղի բանակում սկսվեց նոր ուսումնաշրջանը

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները զորավարժությունների ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում սկսվել է նոր ուսումնաշրջանը, որի մեկնարկային գործընթացներին և առաջին պարապմունքներին հետևել է նաև Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ լինելով հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հետաքրքրվել է իրականացվող միջոցառումներով, ծանոթացել անձնակազմի իրային ունեցվածքին, ներկա պաշտոնատար անձանց տվել դրանք և ընդհանրապես բոլոր զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները բարելավելու հանձնարարականներ, այսօր փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: