Հյուսիսկորեացի առաջնորդները «կարող են կանգնել Հաագայի դատարանի առջև»

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ-Ունը, նրա կինը և բասկետբոլի ամերիկացի նախկին աստղ Դենիս Ռոդմանը հետևում են բասկետբոլի խաղի, հունվար, 2014թ․

ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի ներկայացուցիչները մեղադրել են Հյուսիսային Կորեային մարդկության դեմ ուղղված հանցագործություն կատարելու համար:

Ըստ ՄԱԿ-ի՝ Հյուսիսային Կորեայում իրականացվում են այնպիսի հանցագործություններ, ինչպիսին են սեռական բռնությունը, ստրկությունը, սովամահության մատնելը:

Մեկամյա ուսումնասիրություններից հետո ՄԱԿ-ի փորձագետները հանգել են այն եզրակացության, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդները կարող են կանգնել Հաագայի միջազգային քրեական դատարանի առջև:

Հյուսիսային Կորեան հերքում է նման մեղադրանքները: