Հայաստանի բոլոր ճանապարհներն անցանելի են

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: