Ցարնաևի դատավարությունը՝ նոյեմբերին

Ջոխար Ցարնաև

Նոյեմբերին Միացյալ Նահանգներում կսկսվի Բոստոնում տեղի ունեցած պայթյունները նախապատրաստելու մեջ մեղադրվող Ջոխար Ցարնաևի գործով դատավարությունը:

Ցարնաևը մեղադրվում է երեք մարդու սպանության և 264 մարդու վիրավորելու մեջ, երբ անցյալ տարվա ապրիլին եղբոր՝ Թամերլանի հետ երկու պայթյուն իրականացրեց Բոստոնի մարաթոնի ժամանակ: