Հայաստանի բոլոր ճանապարհները անցանելի են

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են, Արթիկ - Ալագյազ ավտոճանապարհի 1-5-րդ կիլոմետրում տեղ-տեղ առկա է մերկասառույց, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: