Մետրոպոլիտենի աշխատակիցներ. «Ետ տվեք մեր փողերը»

Your browser doesn’t support HTML5

«Ետ տվեք մեր փողերը» պահանջով Մետրոպոլիտենի աշխատակիցներն այսօր բողոքի ցույցի էին դուրս եկել Մետրոպոլիտենի վարչական շենքի առջեւ։ Ցույցի դուրս եկած մեքենավարներն ու փականագործները աշխատավարձ ստանալիս պարզել են, որ դրանցից պահումներ են կատարվել 10-14 հազար դրամի չափով։