Օլիմպիադայի չորրորդ օրը առաջատարը Նորվեգիան է

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղեր

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի չորրորդ օրը առաջատարն է Նորվեգիայի հավաքականը՝ երկու ոսկե, մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալներով, ապա Նիդերլանդների և Միացյալ Նահանգների օլիմպիական ընտրանիներն են:

Օլիմպադան հյուրընկալող Ռուսաստանը աղյուսակի չորրորդ տեղն է կիսում Կանադայի հետ՝ հաշվեկշռում ունենալով մեկական ոսկե և բրոնզե, երկուական արծաթե մեդալներ: