Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Հայաստանի տարածքում փետրվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը մինչև վաղը կբարձրանա 3-5 աստիճանով՝ անցած շաբաթավերջի համեմատ:

Երևանում մինչև փետրվարի 14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, փոխանցում է արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը։