Սոչիում խաղարկվել են առաջին մեդալները

22-րդ Ձմեռային օլիմպիադայում արդեն խաղարկվել են առաջին պարգևները:

Կանանց դահուկավազքում ոսկե մեդալ է նվաճել Վանկուվերի օլիմպիադայի ոսկե մեդալակիր, նորվեգացի Մարիթ Բյորգենը: Արծաթե և բրոնզե պարգևների են արժանացել Շառլոտա Կալլան (Շվեդիա) և Հեյդի Վենգը (Նորվեգիա):

Ոսկե մեդալ է նվաճել նաև Միացյալ Նահանգները ներկայացնող սնոուբորդիստ Սեյջ Կոցենբուրգը` առաջ անցնելով նորվեգացի Սթալե Սենդբեխից (արծաթ) և կանադացի Մարկ ՄըքՄորիսից (բրոնզ):